BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Անցուղիները մի փակեք

Անցուղիները մի փակեք
17.11.2014 | 13:21

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Այսպիսով, կստեղծվի միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարություն, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման նախարարության հետ:
Այս պահին ԱԺ-ն քննարկում է «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որի շրջանակում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց սահմանային համայնքների դպրոցներին տրամադրել անվճար սնունդ:
Ի դեպ, քվեարկությունից հետո «խրամատը»` դահլիճը, լքեցին միայն կոճակ սեղմելու համար նիստին ներկա պատգամավորները, որոնց անգամ սահմանամերձ համայնքների աջակցության հարցն անհետաքրքիր թվաց: Գալուստ Սահակյանին մնում էր միայն դահլիճը լքող պատգամավորների հետևից նետել. «Անցուղիները մի փակեք ու մի քիչ էլ հանգիստ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ